News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում այսօր` հուլիսի 3-ին, սպանություն է տեղի ունեցել: Այս մասին հայնեցին NEWS.am-ի իրազեկ աղբյուրները: Նախնական տվյալներով` ամուսինն սպանել է կնոջը, ոստիկանները արդեն բերման են ենթարկել ամուսնուն:

Այլ մանրամասներ կհաղորդվեն մի փոքր ուշ:

Նշենք, որ սա վերջին շրջանում ամուսնու կողմից կնոջ սպանելու միակ դեպքը չէ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Տավուշի մարզի Նավուր գյուղում, հունիսի 27-ին, ժամը 12-ի սահմաններում, սարսափելի դեպք էր գրանցվել: Ամուսիններ Վալենտին Սարգսյանը եւ Լիանետա Պետրոսյանը կենցաղային հարցերի շուրջ վիճել էին, ինչի արդյունքում կինը գնացել է հայրական տուն, որտեղ բնակվել են եղբայրն ու նրա կինը: Զայրացած ամուսինը գնացել էր կնոջ հետեւից, հայհոյանքներ տվել, ու սպառնացել, որ կպայթեցնի իր մոտ եղած նռնակը եւ այն նետել էր աներորդու տան մեջ: Ինչի արդյունքում մահացել են ինքը` Վալենտին Սարգսյանը, կինը՝ Լիանետա Պետրոսյանը, աներորդու կինը՝ 60-ամյա Թամարա Հարությունյանը մահացել էին, իսկ աներորդին՝ 62-ամյա Բորիս Պետրոսյանը, մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել էր Բերդի բժշկական կենտրոն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ