News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարության` Ադրբեջանին ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու իրավունք ունեցող երկրների ցուցակից հանելու որոշումը տրամաբանական էր, բայց փոքր-ինչ ուշացած: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: Նրա խոսքով` եթե ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկը  հայտարարում է  իր նպատակին հասնելու համար ուժի կիրառման մտադրության մասին, միջնորդ երկրի կողմից նման արձանգանքը վաղ թե ուշ պետք է լիներ:

«Տրամաբանորեն Պետքարտուղարությունը պետք է վաղուց նման որոշում ընդուներ: Հավանական է, որ ադրբեջանական հեռետորաբանության մեջ ատելությունն այն աստիճանի է հասել, որ Վաշինգտոնում այլեւս չէին կարող լռել»,-հայտարարեց Բեքարյանը:

Մեկնաբանելով այն կարծիքները, թե ԱՄՆ պետքարտուղարության որոշումը ցուցադրական բնույթ ուներ, քանի որ Ադրեբջանն առանց այդ էլ մեծ հետաքրքրություն չի ցուցաբերում ամերիկյան արտադրության սպառազինոթյունների նկատմամբ, Բեքարյանն ասաց. «Ռազմական առումով, հնարավոր է, այդ որոշումը նշանակալի դեր չխաղա, բայց...: Այստեղ հարցը նաեւ քաղաքական հարթության վրա է: Պետքարտուղարությունը քաղաքական գնահատական է տվել,  եւ այդ գնահատականը դատարկ հնչյուն չէ: Այդ տեսակետից պետքարտուղարության որոշումը կարեւոր է»:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, ԱՄՆ պետքարտուղարությունն Ադրբեջանին հանել է ամերիկյան ռազմական տեխնիկա գնելու իրավունք ունեցող երկրների ցանկից` ի պատասխան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերով հանձնաժողովի ազդեցիկ պատգամավոր Հովարդ Բերմանի կողմից Կոնգրեսին ներկայացրած այն մտահոգության, թե ալիեւյան վարչակարգի կողմից դրանք կարող են օգտագործվել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վրա գրոհելիս:  «Պետքարտուղար Քլինթոնի այս որոշումը հայ ժողովրդի եւ տարածաշրջանում խաղաղության հաստատման շահերից է բխում»,- ասել է կոնգրեսական Բերմանը` հունիսի 27-ին ԱՄՆ պետքարտուղարության ծանուցումն ստանալուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ