News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը 102 կողմ եւ 7 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Վրաստանի խորհրդարանը 150 պատգամավոր ունի, քվորումի համար անհրաժեշտ է պարզ մեծամասնություն:

Ելույթ ունենալով խորհրդարանում եւ ներկայացնելով կառավարության նոր, «Ավելի շատ օգուտ ժողովրդին» ծրագիրը, Վանո Մերաբիշվիլին պատմել է, որ նոր կառավարությունը լուծելու է աշխատանքի տեղավորման եւ նոր աշխատատեղերի ստեղծման խնդիրը:

Նա հայտնել է, որ առաջիկա տարիներին ակնկալվում է առնվազն 4 մլրդ դոլարի օտարերկրյա ներդրում, իսկ դա կնպաստի 80 հազար նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Նշենք, որ Վրաստանի ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին հունիսի 30-ին նշանակվել էր վարչապետի պաշտոնում:

Վրաստանի ներքին գործերի նախարար է նշանակվել Բաչո Ախալայան, ով ավելի վաղ զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը: Պաշտպանության նախարար է նշանակվել Դմիտրի Շաշկինը, ով նախկինում կրթության նախարարն էր: Կրթության նախարար է նշանակվել Խատիյա Դեկանոիձեն:

Նոր կառավարությունում չի լինի Կոբա Սուբելիանին` փախստականների եւ տեղաբաշխման հարցերով նախկին նախարարը: Նրա փոխարեն նշանակվել է Դալի Խոմերիկին:

Գործարար Պաատա Տրապաիձեն նշանակվել է աշխատանքի տեղավորման նախարար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ