News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Դերասան Սերգեյ Դանիելյանը («Յոժ») կարծում է, որ սխալ է եթերը մաքրելու նպատակով նամակ հասցեագրել երկրի նախագահին: Այս մասին նա ասաց այսօր` հուլիսի 5-ին, մամուլի ասուլիսում, նկատելով, որ աշխարհում ոչ մի նախագահ հեռուստատեսության եթերը մաքրելով չի զբաղվում:

Դերասանի խոսքով, զտելը, անաղարտ պահելը պետք է վերաբերի հանրային կամ պետական ալիքին:

Իսկ Գյումրիի դրամատիկական թատրոնի գեղարվետսկան ղեկավար, ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանն էլ հեգնանքով նշեց, որ մեր հեռուստատեսությունից շատ գոհ է: «Ամեն ինչ արեցին, որ ինտելեկտուալ մասսան դիտի «Դիսքավերի», ռուսական ալիքները: Մեկ-մեկ մատս պատահաբար դիպչում է հայկական ալիքի վրա եւ ես սոսկում եմ»,- ասաց նա:

Ի դեպ, Սերգեյ Դանիելյանը նկատեց, որ մտավորականների այդ նամակով ինչ-որ պատվեր է կատարվում մրցակցային դաշտում: Այդուհանդերձ, դերասանը կողմ է, որ հեռուստատեսության աշխատակիցներից ստեղծվի հանձնաժողով, որ չափորշիչներ մշակեն, թե օրինակ սիգարետի գովազդը քանի անգամ կարելի է ցուցադրել եւ այլն եւ այլն:

Նիկոլայ Ծատուրյանը լրագրողներին հարցրեց` երբ երեխային տանում են գազանանոց, ո՞ր կենդանու վանդակի մոտ են շատ հավաքված: Պատասխաններից պարզ դարձավ, որ կապիկի, հետեւաբար վերջինս նշեց, որ կապիկություն են անում, որ շատ լսարան հավաքեն: Նրա խոսքով, երբ առյուծի վանդակի մոտ կանգնում են, առյուծի «հեչ պետքն էլ չի իրեն նայում են, թե` ոչ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վերջերս մի շարք մտավորականներ եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ նամակ են հղել ՀՀ նախագահին, որով իրենց մտահոգությունն են հայտնում հեռուստատեսության ագրեսիվ, քրեածին եւ հակասոցիալական բովանդակության վերաբերյալ:

Սերժ Սարգսյաննդիմել է Հանրային խորհրդին` իր հովանու տակ առնել հարցը` ՀՌԱՀ-ի, հեռուստաընկերությունների ղեկավարների, խնդրով մտահոգ ՀԿ-ների եւ մտավորականների հետ համատեղ կազմակերպելով քննարկումներ եւ մշակել ինչպես Հանրային, այնպես էլ մասնավոր հեռուստաընկերությունների եթերային քաղաքականությունը փոխելու ծրագրեր:

Վազգեն Մանուկյանը պարտավորվել է մինչեւ սեպտեմբերի վերջ ոլորտը բարեփոխելու հստակ մեխանիզմներ առաջարկել:

 

Տպել
Ամենաշատ