News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Աժ նախկին պատգամավոր, գործարար Հարություն Փամբուկյանը, կարծես, ցանկանում է կրկին վերադառնալ Հայաստանի քաղաքական կյանք, որտեղից ավելի քան երեք տարի է` նա հեռացել է: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը: 

«Փամբուկյանը ներկայումս բնակվում է Մոսկվայում: Հայաստանի իշխանական վերնախավում Փամբուկյանը ժամանակին տեղ էր զբաղեցրել որպես մի գործարար, որը հաջողեցրել էր Հայաստանի մի շարք ձեռնարկություններ ռուսներին վաճառել: Նրա ամենախոշոր գործարքը «Հայաստանի բաշխիչ էլեկտրական ցանցեր» ընկերության վաճառքն էր ռուսներին: Օրերս լուր տարածվեց այն մասին, որ ռուսները մտադիր են գնել«Արմավիա» ավիաընկերությունը, եւ այդ գործարքն էլ ցանկանում է կյանքի կոչել Հարություն Փամբուկյանը, որը այս պատմության մեջ ներկայացնում է ինչ-որ ռուս ներդրողների շահեր, որոնց անունները դեռեւս չեն հրապարակվում: Պատմությունը կրկնվում է»,- գրում է «Հայկական ժամանակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ