News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

2013 թվականի նախագահական ընտրություններին «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի թեկնածով, ով կլինի ամենամրցունակը թեկնածուների մեջ: Այդ մասին այսօր` հուլիսի 6-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ասաց «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, նշելով, որ այդ թեկնածուն կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է: (ֆոտոռեպորտաժ)

«Նախագահի միասնական թեկնածուի գաղափարին մենք լավ ենք վերաբերվում, բայց այդ դերում  չենք տեսնում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանին: Բացառում ենք նաեւ գործող եւ երկրորդ նախագահների առաջադրումը, ովքեր այս տարիներին չեն արդարացրել սպասելիքները: Մի խոսքով` Տեր-Պետրոսյան-Քոչարյան-Սարգսյան եռանկյունը նախագահական ընտրություններին բացառում ենք»,- նշեց պատգամավորը:

Նա նաեւ նշեց, որ չի կարծում, որ իրենք նախագահական ընտրություններին թեկնածուով հանդես չենք գալու, բայց կարծում է, որ այդ թեկնածուն պետք է լինի միասնական թեկնածու, ոչ միայն ըննդիմություն ձեւաչափի ներքո, այլ համաժողովրդական շարժման ներքո:

 

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ