News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Յոթնօրեքի կապակցությամբ 2012 թվականի հուլիսի 8-ին (կիրակի օրը), ժամը 21:00-ին, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի զոհվելու վայրում` «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու նրա հիշատակին նվիրված մոմավառություն: Այս մասին հայտարարություն է տարածել «Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբը:

Խմբի կազմում ընդգրկված են լրագրող Ժաննա Ալեքսանյանը, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը,  քաղաքագետ Լիլիթ Գալստյանը, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, նկարչուհի Զարուհի Մուրադյանը, դերասան Երվանդ Մանարյանը եւ այլ հայտնի անձինք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 17-ին, ժամը 23-ի սահմաններում ԱԺ հանրապետական պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ, այդ թվում ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը: Վերջինս հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:

Հարուցված քրգործի շրջանակներում կալանավորվել էր 6 մարդ` Արման Խաչատրյանը, Նորայր Հայրապետյանը, Գարիկ Մարգարյանը, Արման Բաղդասարյանը, Դավիթ Ադամյանն ու Արթուր Բաբլոյանը, որոնց մեջ կան նաեւ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորի անդամներ:

Հունիսի 30-ին մեծ ակցիա էր կազմակերպվել «Հարսնաքարի» մոտ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ