News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Աշխարհի ուժեղները մեկ անգամ եւս ցույց տվեցին, որ իրենց համար ժամանակավոր շահերը ավելի կարեւոր են, քան հիմնարար սկզբունքները, որոնց մասին նրանք հայտարարում էին եւ որոնց կարծես թե պետք է դավանեին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը` անդրադառնալով  Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հայտարարությանը, թե Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենք կարող է չընդունվել:

«Որքան ինձ հայտնի է, սոցիալիստ Օլանդը մինչեւ նախագահ դառնալը խոստացել էր, որ կշարունակի այս գործընթացը, հիմա մենք տեսնում ենք, որ հակառակ բանն է տեղի ունենում: Ցավով արձանագրում ենք, որ մեկ անգամ եւս տեղի է ունեցել այն, ինչին մեր ժողովուրդը պատմության ընթացքում բազմիցս հանդիպել է»,- ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստյանը կարծիք հայտնեցին, որ հայ ժողովուրդը պետք է շարունակի պայքարել, հետապնդել այդ հարցը, օրինակ` Դաշնակցությունը բավականին սերտ կապեր ունի սոցիալիստական կուսակցության հետ: Նրա խոսքով` որոշ ժամանակ հետո, երբ Ֆրանսիայում նոր ընտրություններ մոտենան, այդ հարցը արդիական կդառնա: «Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ Ֆրանսիայի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ փոխվում է, ի տարբերություն Սարկոզիի, սոցիալիստները կողմ են Թուրքիայի` Եվրաինտեգրման գործընթացի արագ զարգացմանը եւ նրանք շահագրգռված են Թուրքիայի Եվրաինտեգրման գործընթացով: Այս առումով այն, ինչ որ տեղի ունեցավ հայկական օրինագծի հետ, փաստորեն դա ընդհանուր քաղաքականության մասն է կազմում, այսինքն` Ֆրանսիայի ներկայիս կառավարող ուժերը, սոցիալիստները, ձախակողմյանները, կողմ են Թուրքիայի Եվրաինտեգրման գործընթացին»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ֆրանսիայում չի լինի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենք: Դա հասկացրել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հուլիսի 5-ին իր թուրք գործընկերոջ` Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում: «Անհնար է կանգնել նույն ճանապարհին, այլապես արդյունքը, ակնհայտ է, նույնն է լինելու»,- հայտարարել էր Լորան Ֆաբիուսը:

Նշենք, սակայն, որ 2012թ. ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մամուլի առջեւ հաստատել էր օրենքի նոր տեքստը ուսումնասիրելու պատրաստակամությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ