News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայտնի է դարձել Կուբանում ջրհեղեղից զոհված հայուհու անունը: Նախնական տվյալներով, նա 19-ամյա Շումիտի Գրիգորի Գալստյանն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, զոհերի մեջ նշվում էին Լիդիա Ստեփանի Շահբազյանի եւ Հովհաննես Գրիգորի Շահբազյանի անունները: Նրանց տարիքն ու քաղաքացիությունն առայժմ հայտնի չէ: Մանրամասները ճշտվում են: 

Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնել էին, որ ամբողջ գիշերվա ընթացքում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնը կապի մեջ է եղել ՌԴ ԱԻՆ կենտրոնական ու Կրասնոդարի ՃԿԿ-ների հետ: «Տվյալներն ու ցուցակներն անընդհատ ճշտվում են: Մաքսատնից ու տուրիստական գործակալություններից ճշտվել են դեպի Կրասնոդարի մարզ մեկնած ավտոբուսները», - նշվում է հաղորդագրությունում:

Նշենք, որ հուլիսի 7-ի գիշերը տարերքը գրեթե 5 հազար բնակելի տուն էր ողողել երեք քաղաքներում` Գելենջիկ, Կրիմսկ, Նովոռոսիյսկ եւ Կրասնոդարի երկրամասի մի շարք գյուղերում: Տարերքի զոհ են դարձել գրեթե 180 մարդ, ավելի քան 12 հազար տուժած կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ