News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

«Փարիզյան սուրճ» ընկերության նախկին սեփականատեր, ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը դեռ սպասում է քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ իրեն տված խոստմանը, թե «Փարիզյան սուրճի» բացօթյա հատվածը նորից գործելու է:

«Պարոն քաղաքապետն անձամբ ասաց, որ փարիզյանի ամառային մասը կբացվի Աբովյան փողոցը մաքրագործելուց 2 ամիս հետո, բայց բավական երկար բանակցելուց հետո արտոնեց միայն պատի տակ բացելը, իսկ փողոցի հատվածում մինչեւ հիմա չի արտոնում: Ես նրա խոսքին հավատացի ու զարմանում եմ, որ քաղաքապետի խոսքը կարող է խոսք չլինել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց տիկին Գործունյանը: Տեղեկանալով, որ Աբովյան փողոցում՝ ճիշտ ապամոնտաժված կրպակների տեղում, քաղաքապետը արտոնել է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբորը սրճարան բացել, տիկին Գործունյանն ավելի է հիասթափվել:

«Միամիտ սփյուռքահայը մտածում է, որ քաղաքապետը պիտի հարգի իր խոսքը: Դժվարանում եմ ասել, թե արդյոք Երեւանի քաղաքապետը ազա՞տ է իր որոշումների հարցում կամ օլիգարխներն իրենց քաղաքականացված շահերի համար թույլ տալի՞ս են նրան ազատ շարժվել, բայց տեսնելով հայկական իրականությունը, դժվարանում եմ հավատալ, որ ինքը ճիշտ կամ քաղաքի ու քաղաքացիների օգուտը պաշտպանող քաղաքապետ է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ