News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ Թեեւ Արմավիրի մարզի Փշատավան համայնքում վերընտրվել է գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Ռաֆիկ Ստեփանյանը, այստեղ ընտրությունները բավականին բուռն են անցել: Ստեփանյանի օգտին քվեարկել է 570 ընտրող:

Մյուս թեկնածուներն էին` անկուսակցական, մենատնտես Վարուժան Եղիազարյանը եւ ՀՀԿ անդամ, էլցանցերի «Մուսալեռ» մասնաճյուղի հերթապահ Վահան Ալեքսանյանը, որոնք, համապատասխանաբար, ստացել են 159 եւ 383 քվե: Ինչպես երեւում է, կուսակիցների ստացած ձայների տարբերությունն այնքան էլ մեծ չէ:

Սա այն դեպքում, երբ վերընտրված համայնքապետն ունեցել է քրեական հեղինակություններից մեկի՝ Թելման Մխիթարյանի հովանավորությունը եւ ողջ գյուղում  առատորեն շաքարավազ է բաժանել՝ որպես ընտրակաշառք: Ի դեպ, ասում են՝ փշատավանցիներն իրենք են որոշել ընտրակաշառքը. երբ գործող գյուղապետը ցանկացել է ալյուր բաժանել, գյուղացիները նեղսրտել են, թե՝ փակելու սեզոն է, եւ շաքարավազն առավել նախընտրելի է:

Հիշեցնենք, որ քրեական աշխարհի «հայրերից» Թելման Մխիթարյանն այսօր անազատության մեջ է Նովգորոդ քաղաքում եւ մեղադրվում է առավել խոշոր չափով դրամաշորթության մեջ, որը կատարել է մի խումբ անձանց հետ նախօրոք համաձայնության գալու միջոցով: 2010-ի օգոստոսին նրան ձերբակալել էին Երեւանում, որից հետո Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել նրա արտահանձնման մասին: Այսինքն՝ Ռուսաստանի բանտում նստած հեղինակությունը կարող է Հայաստանում ընտրությունների արդյունքը որոշել»,- գրում է «Հրապարակը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ