News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի ֆինանսական շուկայում սկսվել է դոլարի արժեզրկման փուլը: Ընդ որում` ամերիկյան արժույթի թուլացումը տեղի է ունենում նույնքան արագ, որքան ամրապնդումն էր: Այսօր` հուլիսի 10-ին «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ կազմել է 415.06 դրամ` նախորդ օրվա 418.25 դրամի համեմատ: Ընդ որում`առեւտրային նստաշրջանի փակման պահին դոլարն առաջարկվել է 415 դրամից ավելի ցածր գնով: Սա նշանակում է, որ մեծ հավանականությամբ վաղը դոլարի թուլացման գործընթացը կշարունակվի:

Ընդհանուր առմամբ, բորսայում այսօր տեղի է ունեցել 4.1 մլն դոլարի առուվաճառք:

Կանխիկ արտարժույթի շուկայում եւս տեղի է ունեցել դոլարի փոխարժեքի կտրուկ անկում: Փոխանակման կետերը սկսել են նույնիսկ դոլար առաջարկել 415.5 դրամով, այնինչ երեկ 417 դրամով առք էին իրականացնում: Դոլարի առքի փոխարժեքը մեծամասամբ իջել է 412-413 դրամի մակարդակին, սակայն որոշ բանկեր ուղղակի չեն հասցրել ճշտել փոխարժեքները: Արդյունքում շուկայում ստեղծվել է հերթական անոմալ իրավիճակը, երբ բանկերից մեկը դոլարն ավելի թանկ է գնում, քան հարեւան բանկում այն վաճառում են; Այսպես` ժամը 16:30-ի դրությամբ «ԲՏԱ Բանկի» առքն իրականացվում էր 416.5 դրամով, իսկ «ՊրոկրեդիտԲանկը» 416 դրամով վաճառք ուներ:

Forex միջազգային շուկայում եվրոն վաճառվում է բավական ցածր փոխարժեքներով` մոտ 1.2280 դոլարի սահմաններում: Եվրոյի թուլացմանը նպաստել են Ֆրանսիայի տնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալների հրապարակումները, ըստ որի մայիսին առկա է արդյունաբերության անկում:

Ռուսաստանյան միջբանկային շուկայում ռուբլին մի փոքր արժեւորվել է դոլարի նկատմամբ` 1 դոլարն արժե 32.9754 ռուբլի:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ