News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք հանդես են գալիս որպես միջնորդ ղարաբաղյան կարգավորման գործընթացում, հուլիսի 20-ին հայտարարություն են տարածել Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ:

Համանախագահների հայտարարության մեջ ասվում է.

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպաններ Ռոբերտ Բրադկեն Միացյալ Նահանգներից, Իգոր Պոպովը` Ռուսաստանից, եւ Ժակ Ֆորը` Ֆրանսիայից) ուշադրություն են դարձրել Լեռնային Ղարաբաղում 2012թ. հուլիսի 19-ին կայացած «ընտրությունների» անցկացման մասին լուրերին:

Համանախագահներն ընդունում են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների անհրաժեշտությունը` փորձել ժողովրդավարական եղանակով կազմակերպել բնակչության հանրային կյանքը նման միջոցառման միջոցով: Սակայն համանախագահները նշում են, որ երեք երկրներից եւ ոչ մեկը, ոչ մի այլ երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ եւ ինքնիշխան պետություն:

Համանախագահներն ընդգծում են, որ հուլիսի 19-ին կայացած միջոցառումը որեւէ կերպ չի կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացող բանակցությունների ելքը` ղարաբաղյան հակամարտության ամուր եւ խաղաղ կարգավորման հասնելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ