News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բուլղարական Բուրգաս քաղաքի օդանավակայանում իրականացված ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել են «Քաիդաթ ալ Ջիհադ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», արաբական լրատվամիջոցներով տարածված ահաբեկիչների հայտարարության մեջ ասվում է. «Մեր խմբերից մեկին ... հաջողվել է պայթեցնել իսրայելցի զբոսաշրջիկների ավտոբուսը»:Ահաբեկիչները նաեւ սպառնում են առաջիկայում շարունակել սպանել հրեաներին:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, Բուլղարիայի Բուրգաս քաղաքում, տեղի օդանավակայանից ոչ հեռու, հուլիսի 18-ին, պայթել է իսրայելցի տուրիստներով լի ավտոբուսը, որի հետեւանքով զոհվել է 7 մարդ, եւս 29-ը վիրավորվել էր: Հարձակումն իրականացրել էր մահապարտ-ահաբեկիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ