News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Հուլիսի 21-ին ռուսական Կիսլովոդսկ քաղաքում տեղի ունեցած զանգվածային կռվի ժամանակ կրակել են հայի վրա: 21-ամյա Ջոնիկին առաջինն են սպանել: Վեճի կենցաղային լինելու վերաբերյալ իրավապահների  վարկածը հերքվում է համացանցում տեղ գտած մանրամասներով:

Ինչպես հաղորդում է  Irsolo.ru-ն, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 21-ին Կիսլովոդսկի կենտրոնում`ժամը 18:00-ին: Երեք երիտասարդներ կանգնած են եղել Պերվոմայսկի պողոտայում սրճարանի դիմաց եւ խաղաղ զրուցելիս են եղել: Նրանց է մոտեցել համազգեստով կազակների հերթապահ ջոկատը: Խոսքից խոսք է ծագել, եւ երեք կովկասցիները հայտնվել են գետնին, ականատեսի խոսքերը մեջբերում է  «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Ըստ որոշ տվյալների` առաջինը կրակել են հային, 17-ամյա Գիա անունով վրացու կոկորդն են կտրել, իսկ 23-ամյա կարաչաեւցուն դանակահարել են: Առաջին երկուսը  մահացել են, երրորդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք:  Նաեւ կորուստներ կարող են լինել հակառակ կողմից, ականատեսները պատմել են, որ համազգեստով մարդիկ տարել են  իրենց վիրավոր երեք ընկերներին:

Իրավապահ մարմինները տեղեկատվությունը չեն մեկնաբանում` շարունակելով պնդել, որ պատճառը եղել է իբր «կենցաղային վեճը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ