News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սիրիայում ալավիների իշխանությունից հեռանալն իսկույն Մերձավոր Արեւելքում կթուլացնի շիաների գոտին: Լրագրողներին այդ մասին այսօր` հուլիսի 23-ին, հայտնել է քաղաքագետ Հայկ Քոչարյանը: Ըստ նրա` դա կարող է թուլացնել եւ Իրանի, եւ Իրաքի շիական մեծամասնության դիրքերը:

«Իզուր չէ ակտիվացել Բահրեյնի շիական գործոնը: Սիրիական զգալի փոքրամասնություն է առկա նաեւ Սաուդյան Արաբիայում:

Նման խնդիրները լայն հնչեղություն չեն ստանում, բայց փորձագետները հետեւում են դրանց», – հավելել է Քոչարյանը:

Ըստ արաբագետ Սարո Սարոյանի` քաղաքական վարչակարգերի փոփոխությունը կարող է առանց բացասական հետեւանքների տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ հիմնված է լինում քաղաքական հավասարակշռության վրա: «Վերջին տասնամյակների ընթացքում մենք տեսնում ենք Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում պետությունների տարանջատման միտում` Եթովպիա` Էրիթրեյա, Սուդան` Հարավային Սուդան,  իսկ այսօր Իրաքի կազմում փաստացիորեն իր պետականությունն ունի իրաքյան Քրդստանը: Սակայն եթե դա հիմնված չէ քաղաքական հավասարակշռության վրա, ապա կարող է հանգեցնել անցանկալի հետեւանքների, ընդհուպ` հումանիտար աղետների», – նշել է Սարոյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ