News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 05
Տեսնել լրահոսը

Samsung ընկերությունը երկու անգամ առաջ է անցել Apple-ից` 2012թ. երկրորդ եռամսյակում սմարտֆոնների առաքմամբ: Այդ մասին ասվում է  Strategy Analytics հետազոտական ընկերության հաշվետվության մեջ:

Samsung-ը 2012թ. ապրիլի-հունիս ամիսներին առաքել է 50,5 մլն սմարտֆոն եւ գրավել է շուկայի մոտ 35 տոկոսը: Apple-ի առաքումները կազմել են 26 մլն սարքավորում` շուկայի 18 տոկոս մասնաբաժնի պայմաններում:

Samsung-ը նաեւ առաջատար է «սովորական» բջջային հեռախոսների առաքմամբ: Երեք ամսում ընկերությունը ցույց է տվել 97,8 մլն արդյունք` նվաճելով շուկայի 24 տոկոսը: Երկրորդ տեղում Nokia-ն է` 83,7 մլն հեռախոս արդյունքով:

Սմարտֆոնների առաքման ընդհանուր ծավալը Strategy Analytics-ը գնահատել է 146 մլն, իսկ բջջային հեռախոսներինը` 362 մլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news