News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունում մեկնարկել է  պետական կառավարման մարմինների 2012 թ. առաջին կիսամյակի գնահատված կատարողականների և գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։

Կառավարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ 2012 թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել  սփյուռքի,  աշխատանքի և սոցիալական հարցերի,  առողջապահության,  մշակույթի,  բնապահպանության,  քաղաքաշինության,  էկոնոմիկայի,  ֆինանսների,  տրանսպորտի և կապի,  էներգետիկայի և բնական պաշարների,  արդարադատության նախարարները,  ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի,  ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը,  ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը,  ԿԱ միջուկային անվտանգության պետական կոմիտեի նախագահը: 

Կառավարության անդամները և  ԿԱ մարմինների ղեկավարները ներկայացրել են  կառավարության 2012 թ. գործունեության ծրագրից բխող գերակա խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող միջոցառումների ընթացքը:

Հաշվետվությունները լսելուց հետո կառավարության ղեկավարն անդրադարձել է 2012 թ. հունվար-հունիս ժամանակահատվածում ըստ նախարարությունների տրված հանձնարարականների կատարողականներին:

Վարչապետ Սարգսյանը մի շարք գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել հնարավոր ռիսկային գերակա խնդիրները և պարբերաբար զեկուցել դրանց ընթացքի վերաբերյալ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ