News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 06
Տեսնել լրահոսը

Ռոչեսթերյան համալսարանի գիտնականները մշակել են համակարգչային մոդել, որը կարող է իրական ժամանակում հետեւել վարակակիր հիվանդությունների տարածմանը Twitter հաղորդագրությունների միջոցով: Սկսել են մեծ քաղաքում հարբուխի զարգացումից, գրում է dfact.net-ը:

Այդ ծրագիրը կարող է հիվանդության անհատական կանխատեսում տալ` դրա հայտնվելուց 8 օր առաջ, հայտնում է «Պոլեմիկան»:

Գիտնականները հատուկ ծրագիր են մշակել, որը վերլուծում է տեղեկությունը եւ թվիթերում գտնում մարդկանց, որոնք հայտնում են իրենց հիվանդության ախտանիշների մասին:

Այժմ փորձնական տարբերակը վերամշակել է Նյու Յորքի 650 հազար բնակչի արդեն 4,5 միլիոն հաղորդագրություն: Կանխատեսման ճշգրտությունը կազմում է 90%:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news