News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 07
Տեսնել լրահոսը

Apple-ի եւ Samsung Electronics-ի հայցերով դատաքննությունը` արտոնագրերի խախտման եւ պլանշետների արտաքին տեսքի գողության հայցերով, մեկնարկել է Կալիֆոռնիայի Սան-Խոսե քաղաքի դատարանում, հուլիսի 30-ին:

Ձեւավորվել է ատենակալների ժյուրի, որի կազմում ընդգրկվել են 7 տղամարդ եւ երեք կին: Դատավորը Լյուսի Կոն է, ով ավելի վաղ արգելել էր Samsung Galaxy Tab 10.1 պլանշետի եւ Samsung Galaxy Nexus սմարտֆոնի վաճառքն ԱՄՆ տարածքում` Apple-ի արտոնագրերի խախտման փաստով: Երկու սարքավորումներն էլ ներկայումս արգելանքի տակ են ամերիկյան շուկայում:

Դատաքննության նախօրեին ինտերնետում բավական ուշագրավ տեղեկություններ են հայտնվել: Best Buy էլեկտրոնիկայի ցանցի փաստաթղթերի հրապարակման արդյունքում պարզվել է, որ հիասթափված գնորդները հանձնել են հետ Samsung Galaxy Tab պլանշետները, քանի որ ավելի վաղ կարծում էին, թե iPad են գնել, հաղորդում է CNews-ը: 

Դատական հայցը ներկայացվել է 2011թ. ապրիլին, Apple-ի կողմից, իսկ Samsung-ը հակընդդեմ հայց է ներկայացրել: Ներկայումս 50 հայց է ներկայացվել 10 երկրներում:

Apple-ը պնդում է, որ Samsung-ի սմարտֆոնների արտաքին տեսքը շատ նման է iPhone-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news