News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 4-ին Ռուսական արվեստի թանգարանում տեղի կունենա գրական-երաժշտական երեկո` նվիրված համաշխարհային նշանավոր նկարիչ Մարկ Շագալի 125-ամյակին: Միջոցառման ընթացքում կներկայացվի նկարչի կյանքին վերաբերող «Իմ կյանքը» գրքից հատվածներ ` Աննա Միքայելյանի կատարմամբ:

Երեկոյի գրական մասը կլրացվի Շագալի կյանքին ու գործունեությանը նվիրված տեսաշարով: Տեսաշարն ուղեկցվելու է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Վիլլի Վայների երաժշտությամբ: Տեսաշարի հեղինակը «Մենորա» Հրեական Մշակութային Կենտրոնի փոխնախագահ Արմեն Արնաուտովն է:

Գրաֆիկ, գեղանկարիչ, թատերական գործիչ, պատկերազարդող, մոնումենտալ եւ կիրառական   արվեստի վարպետ Մարկ Շագալը 20-րդ դարի համաշխարհային ավանգարդիստական ուղղության առաջատարներից մեկն է: Շագալը կարողացել է միավորել հրեական մշակույթի հնագույն ավանդույթներն ու  գերժամանակակից նորարարությունները:

Հայաստանի Ազգային պատկերասրահում ցուցադրվում է վարպետի  «Ամառանոց» (1917թ.) կտավը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ