News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալալին անսպասելի ժամանել է Դամասկոս: Նա բանակցություններ է վարելու Սիրիայի բարձրագույն ղեկավարության հետ, այդ թվում նախագահ Բաշար Ասադի հետ, հայտնում է իրանական Press TV հեռուստաընկերությունը: Սիրիայի նախագահի հետ խորհրդակցելուց հետո Ջալալին հանդես կգա մամուլի ասուլիսով:

Ջամալին Դամասկոս է ժամանել Բեյրութից, որտեղ նախօրեին հանդիպումներ էր ունեցել լիբանանյան առաջնորդների հետ, հայտնում է ՌԲԿ-ն:

NEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 4-ին Դամասկոսում ընդդիմադիրները առեւանգել էին 48 իրանցիների: Ուխտավորները մեկնում էին մահմեդական սրբավայր եւ ճանապարհին առեւանգվել էին: Առեւանգիչները եղել են Սիրիական ազատ բանակի գրոհայինները:

Նախօրեին սիրիական ապստամբ ուժերի ներկայացուցիչը հայտնել  էր, որ սիրիական բանակի գնդակոծման արդյունքում  48 ուխտավորներից երեքը սպանվել են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ