News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Վանաձորում սեպտեմբերի 9-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում օգոստոսի 7-ի դրությամբ առաջադրվել է երեք թեկնածու: ՀՀԿ-ի կողմից առաջադրվել է ՀՀԿ անդամ, գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից` ԲՀԿ-ական Էդիկ Կարախանյանը, ինքնաառաջադրվել է անկուսակցական, «Պոպուլեքս» ՍՊԸ տնօրեն Կարեն Թումանյանը:

Տաշիրում ինքնաառաջադրվել են անկուսակցականներ` գործող քաղաքապետ Նշան Սողոյանը եւ Վազգեն Ղազարյանը, ՀՀԿ անդամ Քերոբ Գրիգորյանը:

Ստեփանավանում ինքնաառաջադրվել են անկուսակցականներ` Ստեփանավանի սոցիալական ծառայության պետ Միքայել Ղարաքեշիշյանը եւ ֆերմեր Վարդան Գրիգորյանը:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, առայժմ առաջադրումներ չկան Թումանյանի, Շամլուղի եւ Ախթալայի քաղաքապետերի պաշտոններում:

Նշենք, որ Լոռու մարզի 113 համայնքներից 96-ում սեպտեմբերի 9-ին կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Թեկնածուների առաջադրման գործընթացը մեկնարկել է օգոստոսի 5-ին եւ կտեւի մինչեւ օգոստոսի 10-ի ժամը 18-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news