News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը օգոստոսի 10-ին Բյուրականում հանդիպել է միջազգային սկաուտական բանակումի մասնակիցների հետ: Բանակումը նվիրված էր Հայ սկաուտական շարժման հիմնադրման 100-ամյակին:

Ինչպես NEWS.am-ին հաղորդեցին Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից, Տիգրան Սարգսյանը ծանոթացել է սկաուտների կյանքին եւ ծրագրերին:

Սկաուտների հետ հանդիպմանը վարչապետն ընդգծել է շարժման դերը երիտասարդ սերնդի դաստիարակման գործում: Նրա խոսքով` հայ սկաուտական շարժման յուրահատկությունը հայրենասիրությունն է եւ հայերի ինքնության պահպանումը: Այն պատասխանատվության զգացում է սերմանում ինքդ քո, հայրենիքի, ընկերների նկատմամբ»,  - նշել է Տիգրան Սարգսյանը:

Հայաստանի սկաուտական ազգային շարժման նախաձեռնությամբ կազմակերպված բանակումին մասնակցում էին 14 երկրների ավելի քան 200 սկաուտներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ