NEWS.am-ի տեղեկություններով Արտաշատ մարզի Բուրաստան գյուղում տան բակում ծագած վիճաբանության ժամանակ ամուսնու քուրը` տալը ձեռքերով հարվածել է 43-ամյա հարսի մարմնի տարբեր մասերին ու կծել աջ դաստակը:
ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնից հաստատեցին NEWS.am-ի այս տեղեկությունը: Հարսին տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ տալը ստորագրությամբ բաց է թողնվել, կատարվում է հետաքննություն: