News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը Beeline), Կոնվերս բանկի  եւ էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի աջակցությամբ էքստրեմալ տարբեր մարզաձեւերի 10 թիմ Հայաստանից կմասնակցի Batumi Extreme Fest 2012 էքստրեմալ մարզաձեւերի միջազգային 2-րդ փառատոնին:

Ավտո-մոտո փառատոնի կազմակերպիչն է Վրաստանի էքստրեմալ սպորտի Geoextreme ասոցիացիան: Օգոստոսի 23-ից 26-ը անցկացվող մրցումներին կմասնակցեն մարզիկներ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ այլ երկրներից: 40 հայ մարզիկներ կցուցադրեն իրենց վարպետությունը արտաճանապարհային մեքենաներ վարելու` Jeep-Trial մարզաձեւի Standart, Monster, Extreme դասերում, ինչպես նաեւ մոտոկրոսի եւ ռաֆթինգի մրցումներում:

«ԱրմենՏել» ընկերության անունից ցանկանում եմ, որ մեր մարզիկների հաջող ելույթները ցուցաբերեն թիմային ոգի, փոխօգնություն եւ հաղթանակի անսասան ձգտում:  Երիտասարդների մոտ հենց այդ հատկանիշների արտահայտմանն է ձգտում «ԱրմենՏել» ընկերությունը, սատարելով երիտասարդության շրջանում անցկացվող մարզական տարբեր նախաձեռնություններն ու նախագծերը»,- նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Միջազգային մրցաշարին մասնակցելու հերթական հրավերը` մեր երիտասարդ մարզիկների եւս մեկ  հաջողությունն է: Հաճելի է տեսնել, որ մրցաշարից մրցաշար աճում է նրանց վարպետությունը, շատանում են հաղթանակները, բարձրացնելով Հայաստանի էքստրեմալ սպորտի համբավը», - ասաց   էքստրեմալ սպորտի «Ադրենալին» ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը:

Jeep Trial` բնական եւ արհեստական խոչընդոտներով ճանապարհին մեքենա վարելու մրցույթ է: Jeep Trial առաջնության ժամանակ ճանապարհը հաղթահարելու հիմնական չափանիշներն են արագությունը եւ հստակությունը:

Ռաֆթինգ` լեռնային գետերով կամ թիավարման արհեստական ջրանցքներով արագընթաց վարում է 2, 4 կամ  6-տեղանող փչովի նավակներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ