News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանն «Ազատ դեմոկրատներից» դուրս եկած, նախկին ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանի հետ կուսակցություն հիմնելու մտադրություն չունի: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Սաթիկ Սեյրանյանը: Նա նշեց, որ նման բան չկա, մտադիր չէ որեւէ կուսակցություն հիմնել: «Ես հիմա 168.am-ով եւ Արամիկովս եմ զբաղված»,- ասաց նա:

Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ  Սաթիկ Սեյրանյան  առաջիկայում կուսակցություն է հիմնելու, քննարկվում է անվանումը։ «Ժողովուրդը» գրել էր, որ չի բացառվում, որ կուսակցության հիմնադիր անդամ դառնա «Ազատ դեմոկրատներից օրերս դուրս եկած, նախկին ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանը։ Թերթի փոխանցմամբ` Սաթիկ Սեյրանյանը ժամանակին մասնակցել է «Ազատ դեմոկրատների» համաժողովներին, նույնիսկ հայտարարել, որ գաղափարապես համաձայն է այդ կուսակցության ծրագրին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ