News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 08
Տեսնել լրահոսը

Աճառյան փողոցում` «Դրախտ» ռեստորանային համալիրի մոտ այսօր` սեպտեմբերի 3-ին ժամը 05.03-ի սահմաններում 32-ամյա Արսեն Գասպարյանը, վարելով «Տոյոտա Կարոլա» ավտոմեքենան բախվել է ճանապարհին կայանված սանմաքրման աշխատանքներ կատարող «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենային, որը վարել է 39-ամյա Ռուբեն Սարգսյանը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ՃՈ-ից:

Վթարի հետեւանքով «Տոյոտա Կորոլայի» ուղեւորներ` Աբովյան քաղաքի բնակիչներ, մայր եւ դուստր` 50-ամյա Հասմիկ Մարատի Շահինյանը եւ  27-ամյա Արեւիկ Սերգեյի Մարտիրոսյանը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց:

Բժշկական կենտրոնից  էլ NEWS.am-ին փոխանցեցին, որ մոր` Հասմիկ Շահինյանի վիճակը արդեն լավ է եւ տեղափոխվել է պալատ:

Իսկ Արսեն Գասպարյանը ստացել է ծանր գանգուղեղային վնասվածք եւ շարունակում է  մնալ վերակենդանացման բաժանմունքում: 

Տպել
Ամենաշատ
Partner news