News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներման հարցը կքննվի Եվրախորհրդարանի` Ստրասբուգում սեպտմեբրի 10-13 կայանալիք պլենար նիստի ժամանակ: Այս հարցի շուրջ երկխոսությունները տեղի կունենան սեպտեմբերի 13-ին` մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի շուրջ քննարկումների շրջանակներում: Սպասվում է, որ այդ օրը որոշում կընդունվի այս հարցի կապակցությամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ 2004 թ-ի փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը, ով Բուդապեշտ էր մեկնել  ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անցկացվելիք անգլերենի լեզվի դասընթացներին մասնակցելու նպատակով, քնած ժամանակ կացնով սպանվել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: 2006 թ-ի ապրիլի 13-ին Սաֆարովը Հունգարիայում ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առաջին 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի:

2012 թ-ի օգոստոսի 31-ին Սաֆարովը Հունագրիայի կողմից արտահանձնվել է Ադրբեջանին, որտեղ ներման է արժանացել եւ ընդունվել է որպես հերոս: Նույն օրը Հայաստանը, որպես բողոքի նշան,  կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Մարդասպանի ներման  լուրը դատապարտվել է գրեթե ողջ միջազգային կառույցների կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ