News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հալեբում սպանվել են Սիրիայի այսպես կոչված ազատ բանակի ռազմական խորհրդի ընդհանուր քարտուղար Ամմար Ալ-Վավին եւ մի քանի թուրք սպաներ: «Դամպրեսս» լրատվական կայքի լավատեղյակ աղբյուրները հավաստիացնում են, որ «Ամմար Ալ-Վավին սպանվել է Սիրիայի բանակի միջոցով, Հալեբը զինյալ ապստամբներից մաքրագործելու ընթացքում»:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Թեհրանի «Արաքս»  թերթից, Ամմար Ալ-Վավին, բաժանվելով պետական բանակից միացել էր ապստամբներին` ստանձնելով Ազատ բանակի ռազմական խորհրդի ընդհանուր քարտուղարի պարտականությունները: Նույն աղբյուրի համաձայն թուրք սպաները սպանվել են Հալեպի «Ալ-Մեյդան» քաղաքամասում:

Նշենք, ոչ Հալեպի «Ալ-Մեյդան» քաղաքամասը ապստամբների հիմնական կենտրոններից մեկն է համարվում:

Հիշեցնենք, որ վերջին օրերին Սիրիայի պետական լրատվամիջոցները անընդմեջ հաղորդում են ամբողջ երկրի տարածքով ընդդիմության զինյալների հանդեպ հաջող գործողություններ իրականացնելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ