News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

Մոսկվայում` Հեղափոխության հրապարակում սեպտեմբերի 21-23-ը կայանալիք  հայ արտադրողների «Ոսկե նուռ» տոնավաճառի շրջանակներում տեղի կունենա հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդես, ազգային  արհեստների վարպետության դասեր եւ հայկական խոհանոցի կերակրատեսակների համտեսում:

Այցելուները կկարողանան ձեռք բերել մաքուր հումքից պատրաստված բարձրորակ արտադրանք: Նրանց համար կկազմակերպվեն  նաեւ մշակութային ծրագրեր` Հայաստանի եւ Ռուսաստանի ստեղծագործական խմբերի մասնակցությամբ:

Միջոցառումը տեղի կուենան Մոսկվայի եւ Երեւանի գործող իշխանությունների միջեւ հաստատված 2012-2014 թթ-ի Համագործակցության ծրագրի շրջանակներում, որի նպատակը Ռուսաստանի եւ Հայաստանի մայրաքաղաքների միջեւ համագործակցության ամրապնդումն ու զարգացումն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news