News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Աֆրիկայի հարավում  բնակվող կոյսանական ժողովուրդները  մոտ 100 հազ. տարի առաջ են «առանձնացել» մարդկության ընդհանուր ծառից, եւ  դա նրանց դարձնում է ժամանակակից մարդկության ամենահնագույն ցեղը,  «Science» ամսագրում գրել են  շվեդ գիտնականները:

Կոյսանական լեզուներն իրենց արմատով տարբերվում են հարեւան ցեղերի լեզուներից, ուստի նրանց ծագումը մարդկության պատմության համար ամենահետաքրքիր հանելուկներից էր մնում: Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները,  մոտ 43 տարի առաջ տեղի է ունեցել նրանց տրոհում` հյուսիսային եւ հարվային խմբերի: Հետազոտողների կարծիքով, նրանց մի մասը պահպանել է գենետիկ առանձնահատկությունները, մյուս մասը` ոչ:Գիտնականները պարզել են, որ նրանց մի մասը այնպիսի գեներ ունի, որոնք կապված են բարձր տոկունության  եւ մկանային ուժի հետ:

Բացի այդ, նրանք շատ խոցելի են ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Նկատելի տարբերությունը կոյսանների եւ Երկրի մյուս բնակիչների միջեւ վկայում է, որ ժամանակակից մարդկությունը ծագել է ոչ թե մեկ, այլ մի քանի նախահայր ցեղերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ