News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովի հուղարկավորությանը: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, պատվիրակությունը Երեւանից կմեկնի սեպտեմբերի 24-ին:

Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Պավել Գրաչովը մահացել է սեպտեմբերի 23-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 15:00-ին` 65 տարեկան հասակում: Գրաչովը սեպտեմբերի 12-ին տեղափոխվել էր Վիշնեւսկու անվան հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք` ինսուլտ ախտորոշմամբ

Գրաչովը ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրել է 1992 -1996թթ.` Վիկտոր Չորնոմիրդինի գլխավորած կառավարությունում:

1992թ. Ռուսաստանում առաջին անգամ նրան էր շնորհվել բանակի գեներալի կոչում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ