News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի 2012թ. ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 3,8%-ից բարձրացրել է 6,2%-ի: Այդ մասին ասված է ԱՄՀ-ի երեւանյան բաժանմունքի հայտարարությունում:

Կանխատեսումը թարմացրել են ԱՄՀ-ի մասնագետները` ս/թ. սեպտեմբերի 5-18-ը EFF/ECF ծրագրի վարկային համաձայնագրերի կատարողականի դիտարկման արդյունքներից ելնելով: Նախորդ`3,8%-ի գնահատականը տրվել էր 2012թ. մարտին:

Հայաստանում հիմնադրամի առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը նշել է, որ երկրում մակրոտնտեսական ցուցանիշները  բարելավվում են: Առատ բերքի, հանքարդյունաբերության ու սպասարկման ոլորտների դրական դինամիկայի շնորհիվ ակնկալվում է, որ  Հայաստանի 2012թ. ՀՆԱ-ի աճը կկազմի 6,2%, իսկ 2013թ.` 4,3%: Մ. Հորթոնը նշել է, որ երկրում պահպանվում է չափավոր ինֆլյացիան, որը 2012թ. մնացած ժամանակահատվածում եւ 2013թ. կմնա ԿԲ-ի կողմից հաստատված շրջանակում` 2,5% -5,5%:

Ընդհանուր առմամբ, վարկային համաձայնագրերի կատարողականը բավարար է, երկրի բյուջետահարկային հաշվեկշիռը բարելավվում է: Ակնկալվում է, որ 2012թ. Հայաստանի բյուջեի պակասուրդը կհասնի ՀՆԱ-ի 2%-ին, 2013թ.` 2,6 %-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ