News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Երաժիշտ Թոմ Մորելլոն, Սերժ Թանկյանը եւ Թիմ ՄակԻլրատը ձայնագրել են այն երգը, որը նվիրված էր «Occupy Wall Street» շարժման մեկամյակին:

Մորելլոյի խոսքերով գրված «We Are The 99%» երգը (մենք` 99 տոկոսն ենք), մտածվել է որպես շարժման հիմն:

«Մենք ոգեշնչվել ենք «Occupy Wall Street» շարժմամբ: Ես ցանկացել եմ արձանագրել մարդկանց ոգեւորությունը եւ էներգիան, ովքեր պայքարում են փոփոխությունների համար եւ երգը հասանելի դարձնել բոլորին: Իմ գործընկերները` Թիմ ՄակԻլրատը եւ Սերժ Թանկյանը իրենց ներդրումն են ունեցել իրենց զարմանալի տաղանդով: Մենք երգի մեջ ենք ներառել իսկական կարգախոսներ, որոնք հնչել են Զուկոտի այգու իրական ճամբարում», - նրա խոսքերը մեջբերում է ոչ կոմերցիոն կազմակերպության axisofjustice.net կայքը, որը հիմնել են Մորելլոն եւ Թանկյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ