News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունգարացի մտավորականների պատվիրակությունը հոկտեմբերի 10-ին այցելել  է Գուրգեն Մարգարյանի շիրիմին: Դասավանդող, լրագող եւ հրատարակիչ Գաբոր Դեակը, քահանա Գաբոր Իբանին, պատմաբան, քաղաքական վերլուծաբան Զոլտան Բիրոն եւ ինժեներ-մեխանիկ Ռուդոլֆ Ունգվարին Երեւան են ժամանել, որպեսզի ներողություն խնդրեն Հունգարիայի կառավարության գործունեության համար, որը Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին:

Գուրգեն Մարգարյանի շիրիմին տեղի ունեցած սգո արարողությանը հունգարական պատվիրակությունից բացի մասնակցել են նաեւ սպանվածի հարազատները, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, զինվորական ուսումնարաննեերի ուսանողները:

«Մենք եկել ենք այստեղ, որպեսզի ցույց տանք, թե որքան ենք ամաչում մարդասպանին շնորհված ազատության համար: Տեղի է ունեցել սարսափելի սպանություն: Հատկապես եթե հաշվի առնենք, որ սպանությունը տեղի է ունեցել այն ծրագրի շրջանակում, որի նպատակը խաղաղության հաստատումն է»,-ընդգծել է Գաբոր Իվանին: Արարողությունից հետո  հունգարացի հյուրերը շփվել են  Գուգեն Մարգարյանի ընտանիքի անդամների հետ:

2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման: Երկու սպաներն էլ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին:

Հունգարիայի կառավարությունը ս/թ. օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջան, որտեղ նրան անհապաղ ազատել էին: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ