News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Երեւանում Հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում էներգետիկական օպերատորների ներկայացուցիչները, որոնց հարց է ուղղել NEWS.am-ի թղթակիցը, զերծ են մնացել Հայաստանում ռուսական գազի գնի շուրջ բանակցությունների վերաբերյալ մեկնաբանություններ տալուց:

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի խոսքով` գազի թանկացման եւ էլեկտրաէներգիայի սակագնի վրա դրա ազդեցության հարցը նիստում չի քննարկվել: Գնային բանակցությունների վերաբերյալ մեկնաբանություններից զերծ է մնացել նաեւ «Գազպրոմ» ԲԲԸ-ի կառավարման նախագահի տեղակալ Վալերի Գոլուբեւը:

Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը նշել է, որ բանակցություններն առայժմ ավարտված չեն: Հարցին` հնարավոր է արդյոք, որ գնային համաձայնագիրը կնքվի մինչեւ տարեվերջ, նախարարը պատասխանել է, որ չի բացառվում:

Լրագրողների առջեւ ելույթ ունենալով` հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահները,  Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը հայտարարել են, որ բանակցություններն առայժմ ավարտված չեն, սակայն տարվում են կողմերի շահերն առավելագույնս հաշվի առնելով:

Հիշեցնենք, Հայաստանի սպառողները եւ ձեռնարկությունները գրեթե ամբողջությամբ ռուսական գազ են օգտագործում (Բացառությամբ երկու ՋԷԿ-երի` Երեւանի եւ Հրազդանի, որոնք Իրանի գազն են սպառում): Այսպես, 2012թ. առաջին կիսամյակում Հայաստանում ռուսական գազի սպառումը կազմել է 81%: 2013թ. ապրիլից գազի գնի փոփոխության բանակցությունները տարվում են դեռեւս 2012թ.- ապրիլ-մայիսից: Առայժմ հստակ հայտարարություններ չեն արվել: Ներկա պահին ռուսական գազի գինը Հայաստանում 1000 խմ-ի դիմաց 180 դոլար է:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ