News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սիրիայում մոտ 10 հազար հայ ոսկերիչներ կան: Այդ մասին NEWS.am-ին ասաց Վիգեն Թութունջյանը, ով այս օրերին մասնակցում է Երեւանում ընթացող ոսկերիչների միջազգային խոշոր ցուցահանդեսին:

Նրա խոսքով` մինչ Սիրիայում իրավիճակի ապակայունացումը ոսկերչությունը Սիրիայում ծաղկում էր, իսկ ոսկերիչների հիմնական մասը հայեր էին: Բայց իրավիճակի ապակայունացումից հետո ոսկերչությունը Սիրիայում գրեթե դադարել է գոյություն ունենալ: Ներկայումս Հայաստանում են գտնվում մոտ 25-30 սիրիացի ոսկերիչներ, որոնք փորձում են հաստատվել այստեղ: Վ. Թութունջյանի խոսքով` նույնիսկ տեղյակ չեն, թե իրենց գործարաններն ու արհեստանոցները ներկայումս ինչ վիճակում են, քանի որ, ամենայն հավանականությամբ, ենթարկվել են հարձակումների ու ավերվել են:

Ոսկերիչների մեծ մասը դեռ Սիրիայում է, մասամբ այն պատճառով, որ գումար չունեն երկրից դուրս գալու համար, մասամբ էլ այն պատճառով, որ ոսկի ունեն, իսկ սիրիական կառավարությունն  արգելում է ոսկի արտահանել երկրից:

Վ. Թութունջյանն ասաց, որ Սիրիայում հեշտ էր ոսկեղենն իրացնել` բնակչությունը 28 մլն է: Հայաստանում շուկան անհամեմատ փոքր է, սակայն գործարարը հնարավորություններ է տեսնում զարդերն արտահանել Իրան կամ Ռուսաստան:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ