News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եթե խորքային թափանցող (MOP) ռումբերով Իրանի տարածքի ռմբահարումներ իրականացվեն, ապա ոչ միայն Իրանի հսկայական տարածքներ, այլեւ Հայաստանի ողջ տարածքը եւ, ընդհանրապես, մեր ողջ տարածաշրջանը՝ Թուրքիա, Ադրբեջան, Վրաստան, կհայտնվեն այդ տեխնածին կամ մարդածին աղետի էպիկենտրոնում։ Այդ մասին գրում է «Հայացք» թերթը։

«Եթե Իրանի տարածքը ռմբահարվի թափանցող ռումբերով, լինելու է այն, ինչ եղավ Տորա-Բորայում։ Սակայն Իրանի տարածքում առկա ստորգետնյա բունկերները ոչ միայն լավ ամրացված, այլեւ լավ էկրանավորված են, ինչը խիստ դժվարեցնում է դրանց հայտնաբերումն ու կոորդինատների ճշտումը։ Սրա հետեւանքով այդպիսի նույնիսկ մեկ բունկերի ոչնչացման նպատակով գրեթե նույն կետում մեծ հզորության տասնյակ թափանցող ռումբերի պայթեցում է անհրաժեշտ լինելու, կտրուկ աճելու է տեխնածին ավերիչ երկրաշարժերի թիվը, եւ հետեւանքները, բնականաբար, ավելի ահավոր են լինելու։

Խորքային պայթեցումների հետեւանքով խիստ հնարավոր է ուրանի մեծ զանգվածների արտանետում երկրի մակերեւույթ ու մթնոլորտ։ Սրա արդյունքում կդիտվեն տարածաշրջանի օդի, ջրի, հողի ռադիացիոն աղտոտում, ռադիացիոն ամպեր, քամիներ, անձրեւներ, որոնք մեր տարածաշրջանը շատ արագ կարող են վերածել բնակության համար ոչ պիտանի «ռադիացիոն փակ գոտու»»,- գրում է «Հայացքը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ