News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը հատված է ներկայացնում է հայ-ուզբեկական «Դեպի ապագա» խմբագիր Գեորգի Սահակովի հոդվածից մի հատված, որը հրապարկվել է «The Armenian Weekly»-ում.

Ռուսաստանում նշվում է  Բորոդինոյի պայքարի երկուհարյուրամյակը:  Պետք է նշել, որ ֆրանսիացիների դեմ պայքարողների մեջ նաեւ հայեր կային, ովքեր իրենց արյունն են թափել Բորոդինոյի դաշտում. գեներալներ Պավել Հայրապետովն ու Ֆեոդոր Հախվերդովը, կապիտան Դմիտրի Ախշարումովը, իշխան Վասիլի Բեյբութովը, գնդապետ Դավիթ Դելյանովը,  սպա եղբայրներ Իվան, Դավիթ եւ Ալեքսանդր Աբամելիքները եւ այլք:

Այսօր այս հերոսների դիմանկարները հնարավոր է տեսնել Էրմիտաժի ռազմական պատկերասրահում` 333 դիմանկարների թվում: Այդ շարքում է նաեւ Վալերիան Մադաթովի (1782–1829) դիմանկարը, հուսար, ով բոլորի հիացմունքն էր առաջացրել: Նա ծնվել էր Շուշիից ոչ հեռու գտնվող Չանախչի (Ավետարանոց) գյուղում, 15 տարեկանում մեկնել զինվորական ծառայության անցել Սանկտ Պետերբուրգում:

Հայտնի պատմաբան Մագդա Նեյմանը գրել է. «1060 թ-ին հայերն ընդունեցին Կիեվյան իշխանի հրավերը եւ բնակություն հաստատեցին մայրաքաղաքային տարածաշրջանում: Նրանք իշխանությանը նշանակալի ծառայութուն մատուցեցին ինչպես լեհերի դեմ պայքարում, այնպես էլ տարբեր արհեստների զարգացմանը»:  Այսպիսով սկիզբ դրվեց հայ-ռուսական փոխհարաբերություններին, որոնք հիմա մոտենում են հազարամյա նիշին:

Սակայն ով է, բացի թուրքերից հիշում, որ հայերը միակ ոչ սլավոն ժողովուրդն էին, որ մասնակցել են  բոլոր 11 ռուս-թուրքական պատերազմներին  44 տարվա ընթացքում: Եւ միշտ` Ռուսաստանի կողմում: Եւ ով է հիմա խոստովանում, որ էթնիկ հայ կինը, հոգեւորականի դուստր Աշխեն Տեր- Մանուկյանը ռուսաստանցի մեծագույն զորավոր Սուվորովի մայրն է: Նա թաղված է  Մոսկվայի հայկական գերեզմանատանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ