News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բարաք Օբամայի հաղթական լուսանկարները,  կնոջ` Միշելի հետ գրկախառնված,  որը «Twitter»-ում  ռեկորդային մեջբերումներ է արձանագրել, արվել է ամերիկահայ ֆոտոլրագրողուհի Սկաուտ Թուֆանկջյանի կողմից:

Սկաուտը Օբամայի նախընտրական արշավի ժամանակ աշխատող ֆոտոլրագրողներից մեկն էր: Լուսանկարչի խոսքով`  այդ լուսանկարն արվել է օգոստոսին. «Ես որոշեցի, որ ավելի լավ է նրանց լուսանկարեմ, քան ավելի ընդհանուր պլան վերցնեմ, քանի որ միայն ես չէ, որ կարծում եմ, որ նրանց հարաբերություննրը բացարձակ ոգեշնչող են: Նման սերն ու հարգանքը, որոնք նրանք տածում են միմյանց նկատմամբ, հավասար մարդկանց նման հարաբերությունները, չնայած որ նա նախագահ է, դա պարզապես հրաշալի է»,- ասել է Թուֆանջյանը` «Slate» ամսագրին տված հարցազրույցում:

Լուսանկարիչը նաեւ խոստովանել է, թե չի իմացել, որ այդ լուսանկարը կօգտագործվի ընտրարշավում հաղթանակից հետո:

Հարցին, թե ինչպիսին է Օբամային ընտանեկան միջավայրում լուսանկարելը, Սկաուտն ասել է, որ հենց այդ միջավայրում է  նա իրեն առավել երջանիկ եւ լիցքաթափված զգում: «Օբաման ու առաջին տիկինն այնպես ուշադիր են միմյանց նկատմամբ: Երբ ես լուսանկարում էի 2008թ. ընտրարաշավը,  նկատեցի, թե ինչպես են բեմի վրա նրանք միմյանց ողջունում, եւ ընկերոջս, հիմա արդեն ամուսնուս, sms ուղարկեցի հարցնելով` «ինձ սիրո՞ւմ ես այնքան ուժեղ, ինչպես Բարաքը Միշելին», նա էլ պատասխանեց մոտավորապես այսպես, թե «Երեւի ոչ», պատմել է Թուֆանկջյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ