News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Մշակույթի նախարարությունից: Ֆլորա Մարտիրոսյանի աճյունի տեղափոխման եւ հուղարկավորության ծախսերը կհոգա ՀՀ կառավարությունը: Հուղարկավորման աշխատանքները համակարգելու նպատակով առաջիկայում կգումարվի հանձնաժողովի նիստ:

Հիշեցենք, որ Հայաստանի ժողովրդական արտիստուհի, հայտնի երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին, ԱՄՆ-ում։ Նա 55 տարեկան էր: Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Լոս Անջելեսում, սակայն օրը դեռեւս հայտնի չէ: Հայտնի երգչուհու հուղարկավորությունը կկայանա Հայաստանում: Այստեղ կորոշեն, թե որտեղ կհուղարկավորեն հայտնի երգչուհուն` Կոմիտասի անվան պանթեոնում, թե՝ քաղաքային պանթեոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ