News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը չի ընդունել ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության առաջարկները՝ 2013 թ. պետական բյուջեում Ազգային Ժողովի ֆինանսավորումն ավելացնելու մասին:

ՀՀԿ-ն առաջարկել է.

-արտասահմանյան գործուղումների գծով ծախսերն ավելաց¬նել 50 մլն դրամով,

-մեքենաների եւ սարքավորումների ընթացիկ նորոգման ծախսերն ավելացնել 12 մլն դրամով,

-տրանսպորտային նյութերն ավելացնել 30 մլն դրամով,

-տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար հատ¬կացնել 180 մլն դրամ,

-աշխատողների աշխատավարձերը եւ հավելավճարներն ավելացնել 12 մլն դրամով,

-Ազգային ժողովի նիստերը հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հեռարձակելու նպատակով հատկացնել 80 մլն դրամ:

ՀՀ կառավարության պաշտոնական պատասխանի մեջ նշված է, որ այդ ծախսային ուղղություններն առաջնահերթ չեն:

Նշենք, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարել է, որ եթե ԱԺ ֆինանսավորումը ավելացնելու մասին առաջարկությունները մերժվեն, դա կարող է ազդել պատգամավորների դիրքորոշումների վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ