News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հալեպահայերի բազմաթիվ խնդիրներին ավելացել է նաեւ բնակարանների ջեռուցման խնդիրը, նավթի պակաս է զգացվում, որն այս օրերին թանկացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հալեպում Հայ եկեղեցու Բերիո թեմի մամուլի քարտուղար Ժիրայր Ռեիսյանը:

Նրա խոսքով, բնակարանները ջեռուցվում են մազութով, էլեկտրականության պարբերաբար ընդհատումները նույնպես լրացուցիչ խնդիրներ են ստեղծում: «Շատ հաճախ անջատում են էլեկտրականությունն ու կապի միջոցները՝ հեռախոսն ու ինտերնետը: Բացի այդ, շատ է թանկացել նավթը եւ գազը, որոնք շատ դժվար է գտնել»,-ընդգծեց Ռեիսյանը:

Ինչ վերաբերում է Հալեպում ստեղծված իրավիճակին, ապա ըստ նրա, քաղաքի կենտրոնական թաղամասերում համեմատաբար հանգիստ է, կրակոցների եւ պայթյունների ձայներ լսվում են արվարձաններից: Բացի այդ, նախկինի պես պահպանվում է դիպուկահար կրակոցների սպառնալիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ