Գիտնականները պնդում են, որ երջանիկ լինելու համար պետք է ավելի հաճախ ժպտալ: Բրիտանացիները որոշել են կյանքի կոչել այդ պնդումները եւ Թեմզա են իջեցրել ռեզինե հսկայական բադիկ, որի բարձրությունը մոտ 15 մետր է, գրում է  The Daily Mail-ը:

Հսկա բադիկը լող է տվել բրիտանական մայրաքաղաքի ողջ կենտրոնով, երբեմն կանգ առնելով ափերի մոտ: Հանուն բադիկի անվտանգ երթեւեկության` ստիպված են եղել անգամ բարձրացնել թաուերյան կամուրջը: Արդյունքում նա կանգնել է  HMS Belfast հածանավ-թանգարանի մոտ:

Նախագծի գաղափարը ժամանցային «jackpotjoy.com» պորտալին է պատկանում, որը վճարովի խաղեր եւ վիճակախաղեր է առաջարկում: Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, թե ցանկանում են բրիտանացիներին ավելի երջանիկ տեսնել: