News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իսրայելի ազդեցությունն ու հեղինակությունն Ադրբեջանում կտրուկ աճել է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սեւծովյան-Կասպյան կենտրոնի ռուսական ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ղեկավար Էդուարդ Պոպովը։

«Հիշեցնեմ  ադրբեջանական զինված ուժերի կողմից գնված իսրայելական հրազենները՝ ռուսական արտադրության ավտոմատ Կալաշնիկովի փոխարեն եւ մի շարք այլ ռազմա-տեխնիկական համագործակցության փաստեր։ Ցանկալի կլիներ հավատալ, որ Ադրբեջանի Հանրապետության գոնե ներքին եւ արտաքին քաղաքականությունը որոշում է ադրբեջանական ժողովուրդը եւ ազգային շահի գիտակցումը»,- նշել է ռուս փորձագետը։

Նրա խոսքերով՝ Իսրայելի եւ Իրանի միջեւ զինված հակամարտության բռնկման դեպքում (ավելի ճիշտ Իսրայելի կողմից Իրանին հրթիռա-ռումբային հարվածներ հասցնելու դեպքում), Իրանի պատասխան հարվածի զոհի դերում կլինի Ադրբեջանը, եթե նա համաձայնվի իր տարածքը տրամադրել, օրինակ, իսրայելական անօդաչու հետախույզ սարքերի համար։ «Իսրայելը հույս ունի զերծ մնալ հակամարտության հետեւանքներից։ Ադրբեջանը Իրանին շատ մոտ է գտնվում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։ Ռուսաստանի համար, կրկնում եմ, այդ հակամարտության հետեւանքները ցանկալի չեն։ Մեր երկրում արդեն գոյություն ունի մեծաթիվ ադրբեջանական սփյուռք։ Պատերազմը կհանգեցնի փախստականների զանգվածային եւ անկառավարելի գաղթի՝ Ադրբեջանում եւ Իրանում։ Ռուսաստանի ազգային շահերը պահանջում են ապահովել անվտանգություն եւ բարեկեցություն, առաջին հերթին, սեփական քաղաքացիների համար»,- ընգծեց Էդուարդ Պոպովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ