News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու ԵՄ-ն վիզային ռեժիմի պարզեցման համաձայնագիր են կնքել: Փաստաթուղթը ստորագրվել է այսօր՝ դեկտեմբերի 17-ին, Բրյուսելում, Կիպրոսի ԱԳ նախարար Էրատո Կոզակու Մարկուլիսի (որպես ԵՄ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ), ԵՄ ներքին գործերի հանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմի եւ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից:

Համաձայնագիրը կպարզեցնի եւ էժան կդարձնի ԵՄ երկրներ այցելությունը Հայաստանի քաղաքացիների համար՝ կարճաժամկետ վիզաներով (ոչ ավելի քան 90 օրով՝ 180 օրվա միջակայքում):

Ճանապարհորդների մի քանի կատեգորիաների համար, որոշակի պայմանների դեպքում նախատեսվում է բազմամուտք վիզայի տրամադրում, որի ժամկետը կարող է լինել 1-5 տարի: Դիվանագիտական անձնագրեր ունեցողներն ազատվում են վիզային պարտավորություններից, ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Համաձայնագրի համաձայն, վիզայի համար չեն վճարի որոշ կատեգորիայի քաղաքացիներ, այդ թվում պաշտոնական պատվիրակությունների անդամները, մինչեւ 12 տարեկան երեխաները, թոշակառուները, գիտնականներն ու ուսանողները: Ռեադմիսիայի համաձայնագիրն ավելի ուշ կստորագրվի:

Հայաստան-ԵՄ համագործացության խորհրդի նիստի արդյունքում ստորագրվել է նաեւ Հայաստան-ԵՄ գործընկերության մասին արձանագրություն եւ համագործակցության մասին համաձայնագիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ