News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Ստամբուլի Ֆաթիհի շրջանում իր բնակարանում դանակի 7 հարված ստացած եւ տեղում մահացած են գտել 84-ամյա Մարիսսա Քյուչուքի դին։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ սպանության մասին հայտնի է դարձել, երբ Մարիսսա Քյուչուքի որդին՝ Զատիկ Քյուչուքը այցելել է միայնակ ապրող մորը։ Երբ զանգը տալուց հետո դուռը բացող չի եղել, Զատիկն իր մոտի բանալիով բացել եւ մտել է ներս՝ դռան հետեւում տեսնելով մոր դիակը՝ դանակի հարվածներով եւ կտրված կոկորդով։

Իրավապահ մարմինները դեպքի վայրում ուսումնասիրություններ կատարելուց հետո դիակն ուղարկել են փորձաքննության։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ