News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


NEWS.am-ը բացառիկ հարցազրույց է ներկայացնում Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի հետ` հանրապետության արդյունաբերության խնդիրների հետ կապված.

-Ինչպե՞ս եք գնահատում անցնող տարում  Հայաստանում տնտեսության իրավիճակն ընդհանուր առմամբ: Ինչպիսի՞ ձեռքբերումներ են եղել այդ ոլորտում:

-Գնահատելով  երկրի տնտեսական վիճակը` առաջին հերթին պետք է նշել,  որ մենք վերջնականապես հաղթահարեցինք գլոբալ ճգնաժամի հետեւանքները: Տնտեսությունը դուրս եկավ այն աստիճանի վրա, երբ նրա աճը դառնում է տրամաբանական եւ անգամ անշրջելի: Եթե, իհարկե, նոր ֆորսմաժորային երեւույթներ չլինեն համաշխարհային տնտեսության մեջ...

Սակայն վերջերս Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում  լավատեսական նոտաներ էին հնչում: Ընդհանուր առմամբ, դրական տեղաշարժեր են նկատվում ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում:

Անցած տարվա ձեռքբերումներից հատկապես կառանձնացնեի կառավարության քաղաքականության մեջ որակական փոփոխությունը արդյունաբերության նկատմամբ, որի զարագացումը մեր տնտեսության համար առաջնային  եւ անհրաժեշտ է դառնում: Նախկինում տնտեսության մեջ արդյունաբերությունը համարվում էր «բնագավառ»  եւ քիչ էր մնում անգամ` «ենթաբնագավառ»: Տարիներ առաջ հույսը  կապում էին շինարարության, զբոսաշրջության եւ ծառայությունների ոլորտների հետ, սակայն հիմա ամեն ինչ  արմատապես փոխվել է:

Հայաստանի արդյունաբերության զարգացման ռազմավարությունը շուկայի կողմնորոշման առաջին լուրջ փորձն է հեռանկարային ճյուղերի ի հայտ բերման, որին պետք է ուղղել ներքին եւ արտաքին ներդրումային հոսքերը: Ռազմավարության հետեւողական իրականացման արդյունքում մենք  անցած տարի կարողացանք արտահանման ծավալն ավելացնել 7%-ով:

Վերջերս վարչապետի մոտ մեր ակտիվի հանդիպման ժամանակ գործարարներին խնդրանք եղավ ներդրումնային ծրագրեր ներկայացնել, որոնց քննարկումից հետո պետությունն աջակցություն կցուցաբերի` սկսած վարկերի սուբսիդավորումից, բանկային երաշխիքներից եւ այլն:  Այսինքն, այն ծրագրերը, որոնք նոր աշխատատեղերի ստեղծման են հանգեցնելու եւ ուղղվելու են արտահանման ընդլայնմանն ու դիվերսիֆիկացմանը:

Մեզ մոտ, ինչպես տեսնում եմ, աշխարհընկալման բեկումն ակնհայտ է, մենք գիտակցում ենք, որ հայրենական արդյունաբերությունը պետք է զարգանա արտաքին շուկաներ էքսպանիայի միջոցով, քանի որ ներքին շուկան չափազանց հագեցած է: Ներքին շուկայի համար միակ տարբերակը  ներմուծմանը փոխարինող  արդյունաբերական ճյուղերի զարգացումն է, ինչին պետությունը կարեւոր նշանակություն է տալիս:

Երկրի նախագահն իր ելույթներում հստակ նշել է, որ արտահանման զարգացմանն ուղղված խոշոր ծրագրերի դեպքում պետությունն օրենսդրական ճանապարհով պատրաստ է արտոնություններ տրամադրել վարկերի եւ մաքսային ծառայությունների առումով:

Սա այն է, ինչ ես համարում եմ անցած տարվա կարեւոր ձեռքբերումը:

-Ո՞րն էր անցած տարի արտասահմանյան ներդրումների նվազման պատճառը:

-Պատճառները մի քանիսն են: Առաջինն այն է, որ Հայաստանի համար պոտենցիալ ներդրող համարվող երկրներում ճգնաժամի հետեւանքներն ամբողջությամբ հաղթահարված չեն:  Մենք, ունենալով փոքր տարողությամբ շուկա,  դուրս եկանք ճգնաժամից: «Նրանց» մոտ իրավիճակն այլ է:

Այդ երկրներում հարկային քաղաքականությունը, կապիտալի երաշխիքները, արժեթղթերի շուկայի տատանումները առաժմ չեն կայունացել: Այդ իսկ պատճառով օտարերկրյա ներդրումների ոլորտում մենք մեր նպատակներն ենք հետապնոդում:  Մենք պետք է համոզենք եւ ապացուցենք, որ Հայաստանի տնտեսության պայմանները բարենպաստ են օտարերկրյա ներդրումների համար:

 Երկրորդ պատճառն այն է, որ տնտեսության այն ոլորտներում,  որտեղ արտասահմանյան բիզնեսի կողմից իրական ներդրումներ են հնարավոր, պահանջվող ներդորումների հարցը կարծես ավելի վաղ լուծվել էր: Ինչպես գիտեք,  վերջին շրջանում տնտեսության մի շարք ոլորտներում խոշոր միջոցներ են ներդրվել:

Բացի այդ, օտարերկրյա խոշոր ներդրումների համար տարածաշրջանում կայունություն է անհրաժեշտ: Մեր տարածաշրջանը  որոշակի ռիսկ  է պարունակում խոշոր ներդրողների համր, ինչն ուղղակիորեն արտահայտվում է  նաեւ Հայաստանի տնտեսությունում ներդրումների վրա:

- Հայաստանին ինչպիսի` ագրարայի՞ն, թե՞ արդյունաբերական  երկրի հեռանկար է սպասվում, թե՞ երկու ուղղություններն էլ պետք է լինեն, եւ գյուղատնտեսությունը դառնա վերամշակող արդյունաբերության համար հումքի մատակարար:

 -Հայաստանը ես արդյունաբերական երկիր եմ պատկերացնում, որը մենք ունեցել ենք անցյալում:  Սակայն մենք ամբողջությամբ արդյունաբերական երկիր չենք դառնա, քանի որ չունենք մի շարք լիարժեք գործող ոլորտներ:  Բայց մի ժամանակ  չկար արդյունաբերության ճյուղ, որը Հայաստանը չունենար:

Մեր երկիրն ինչ-որ ժամանակ աշխատել էր խորհրդայի «կայսրության» շուկայի վրա, եւ  արդյունաբերության գծով այդ ժամանակվա քաղաքականությունն իրեն արդարացնում էր: Սկզբունքորեն, մենք կարող էինք պահպանել հետխորհրդային տարածքի արտաքին շուկայի թեկուզ մի մասը:

Մասնավոր ձեռնարկատիրության զարգացման հետեւանքով արդյունաբերության որոշ ճյուղեր վերականգնվեցին,  մյուսների հետ որոշակի հույսեր են կապում...Երկրի արդյունաբերությունում առկա կլինեն այն բնագավառները, որոնց զարգացումը նախատեսված է երկրի արդյունաբերական զարգացման ռազմավարությամբ, եւ մենք պետք է ձգտենք բարձրացնել այդ արտադրանքի մրցունակությունը տարածաշրջանում:

- Ժամանակին մենք  հզոր թեթեւ արդյունաբերություն  ենք ունեցել` խոշոր ձեռնարկություններով...

-Հայաստանի թեթեւ արդյունաբերությունը կորցրել է իր խոշոր արտաքին շուկան` Ռուսաստանը, եւ «հսկա գործարանների» անհրաժեշտությունը ինքնին վերացել է: Հայաստանում ներկայումս կան թեեւ արդյունաբերության տասնյակ ոչ մեծ ձեռնարկություններ, որոնք, ի դեպ, արդյունավետ են գործում: Օրինակ, Վանաձորում, Գյումրիում...

Գյումրիում նախկին տրիկոտաժի ֆաբրիկայի բառացիորեն մնացորդների վրա նոր ձեռնարկություն է ստեղծվել, որը հաջողությամբ զարգանում է` հիմնականում աշխատելով արտահանման վրա:  Դա հաջող մենեջմենթի արդյունք է: Եղել է նաեւ ուրիշ դեպք:  Ժամանակին թեթեի ադյունաբերության թոլինգով ընկերությունները դրսից վատ պատվերներն չէին ստանում: Սակայն նրանցից որոշներին ագահությունը պատեց, սկսեցին բարձրացնել արտադրանքի գները եւ կորցրեցին պատվիրատուներին:

-Այդ ժամանակ ձեռնարկատերերը բողոքում էին ԱՄՆ դոլարի փոխարժեքի կտրուկ նվազումից, ինչի պատճառով բարձրացավ արտադրանքի ինքնարժեքը օտարերկրա ներդրողների եւ պատվիրատուների համար...

-Այո, ճիշտ եք: Դրամի ամրապնդումը եւս դրանում դեր ունեցավ: Սակայն մենք ունենք պոտենցիալ: Թեթեւ արդյունաբերության ձեռնարկությունները ստեղծել են իրենց ճյուղային ասացիացիան` գործունեության համակարգման համար: Սակայն առաժմ արտադրության ծավալն ընդհանուր առմամբ փոքր է եւ տրոհված: Ցավոք, ձեռնարկատերերը չեն միավորվում, բայց դա թույլ կտար նրանց ավելի հզոր դառնալ, կնապաստեր ինքնարժեքի նվազմանն ու արտադրանքի մրցունակության բարձրացմանը...

 

Զրուցեց Ալբերտ Խաչատրյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ