ՀՀ նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձը կատարվել է հունվարի 31-ին ժամը 23.30-ի սահմաններում Երեւանի Տպագրիչների 9 հասցեում: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է NEWS.am-ը, մահափորձ է եղել Հայաստանի նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ:

Դեպքը տեղի է ունեցել Տպագրիչների փողոցում, իր տան դիմաց: Ըստ նախնական տեղեկությունների՝ Պարույր Հայրիկյանը հրազենային վնասվածք է ստացել աջ անրակի շրջանում: Նա տեղափոխվել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ներկայումս դեպքի վայրում աշխատում են ոստիկանները: Դեպքի վայրում են նաեւ ՀՀ ոստիկանապետն ու այլ բարձրաստիճան իրավապահներ:

«Գրիգոր Լուսավորիչ» են ժամանել ՀՀ վարչապետը, առողջապահության նախարարը:

Վերջին տվյալներով Հայրիկյանը գիտակցությունը չի կորցրել, բայց նրա վիճակը միջին ծանրության է գնահատվում: